вторник, 20 февраля 2018 г.

«Լրագրողի դիտակետ» հաղորդաշար․ նախագիծ


investigation
Նախագծի անվանումը՝ <<Լրագրողի դիտակետ>>








Նյութերի հրապարակումը՝ Լրագրողի ԴԻՏԱԿԵՏ բլոգում
Սկիզբը՝  Փետրվարի 13
Իրականացման ժամկետը՝ երկարաժամկետ
Հաղորդման նախագիծն ու համակարգումը՝  Լիլիթ Մադոյանի
Նախագծային աշխատանքը՝ Լրագրողների ակումբի
Հաղորդման աշխատանքային խումբ՝ Մարիետա Դալալյան,  Մերի Ղազարյան, Էմիլիա Այդինյան, Ռոզա Խաչատրյան և Միլենա Փանոսյան։
Հաղորդման մասին
Լրագրողների ակումբի սովորողները որոշեցին սկսել երկարաժամկետ նախագծային հաղորդաշար, որի հիմնական նպատակն է Մեդիալրագրություն ընտրությամբ դասաժամի ընթացքում ձեռք բերած գիտելիքները հաղորդման ձևաչափով ներկայացնելն ու հետաքրքիր թեմաների շուրջ ուսումնահետազոտական, հետաքննական աշխատանքներ կատարելն է։ 
Հաղորդման նպատակն է
  1. Զարգացնել լրագրողական աշխատանք կատարելու հմտությունները
  2. Սովորել թիմային համատեղ աշխատանք ու գործելաոճ ձևավորել
  3. Կատարել գիտական և մասնագիտական բնույթի հետազոտություններ  և դրանք տեսաշարի միջոցով եթեր թողարկել
  4. Ուսումնահետազոտական աշխատանքներից զատ, ներառել տարբեր ոլորտի մասնագետների, մարդկանց կարծիք-դիրքորոշումները տարբեր տեսանկյուններից։


,,Լրագրողի ԴԻՏԱԿԵՏ,, - Առողջության հետքերով


 

Արդեն սկսել ենք երկարաժամկետ նախագծային մի հաղորդաշար՝  <<Լրագրողի դիտակետ>> անունով։  Թիմային մեր աշխատանքը շատ հետաքրքիր է ստացվում։ Առաջին հաղորդումը նվիրված էր առողջության թեմային։ Մենք փորձեցինք պարզել, թե մեր ընկերները որքանով են հետևում իրենց առողջությանն ու առողջս սնվելու կանոններին։ Դե ինչ, դիտեք մեր առաջին հաղորդումը, իսկ բացթողումները դեռ կշտկվեն մյուս հաղորդումները նկարելու աշխատանքների ընթացքում։ Մեր հաղորդումները ունեն ուսուցողական բնույթ, և մենք սովորում ենք մեր սխալների վրա, քննարկումներ ենք անում Մեդիալրագրություն ընտրությամբ դասաժամի ընթացքում, որպեսզի ավելի գրագետ հաղորդումներ պատրաստենք։

четверг, 8 февраля 2018 г.

Դդմի մասին

Դդմի բուժիչ հատկությունները
Դդումը շատ առողջարար բանջարեղեն է եւ հարուստ է հայտնի վիտամինններով՝ C, B, E, PP ու նույնիսկ հազվագյուտ վիտամիններով՝ T և K: Բացի դրանից՝ այն պարունակում է նաև այնպիսի միկրո և մակրո էլեմենտներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ նյութափոխանակության համար: Դիետոլոգները խորհուրդ են տալիս հաճախակի օգտագործել դդում, քանի որ այն դիետիկ է և պարունակում է այնպիսի նյութեր, որոնք անհրաժեշտ են առողջ օրգանիզմ ունենալու համար:

четверг, 1 февраля 2018 г.

Տեղեկություն կայքի մասին)))

Այս կայքը ստեղծվել է Ձեզ համար, որպեսզի դուք տեղեկանաք աշխարհի նորությունների մասին: Կայքում դուք կտեղեկանաք հումորային, հետաքրքիր և միջազգային նորությունների մասին: Կայքում կտեսնեք էլեկտրոնային գրքեր, որոնց մեջ կլինեն հավելյար տեղեկություններ: Կայքի ստեղծողներ ՝ Ռոզա Խաչատրյան, Մարիետա Դալալյան, Էմիլիա Այդինյան և Դիանա Թանգյան: