четверг, 8 февраля 2018 г.

Դդմի մասին

Դդմի բուժիչ հատկությունները
Դդումը շատ առողջարար բանջարեղեն է եւ հարուստ է հայտնի վիտամինններով՝ C, B, E, PP ու նույնիսկ հազվագյուտ վիտամիններով՝ T և K: Բացի դրանից՝ այն պարունակում է նաև այնպիսի միկրո և մակրո էլեմենտներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ նյութափոխանակության համար: Դիետոլոգները խորհուրդ են տալիս հաճախակի օգտագործել դդում, քանի որ այն դիետիկ է և պարունակում է այնպիսի նյութեր, որոնք անհրաժեշտ են առողջ օրգանիզմ ունենալու համար:
Այն հնարավորություն է տալիս առանց օրգանիզմը վնասելու նվազեցնել մարմնի ավելորդ քաշը: Դդումն օգտակար է հատկապես ծերերի համար, քանի որ նրանց օրգանիզմը բավական թույլ է և հաճախ մարսողության հետ կապված խնդիրներ են առաջանում: Դդումն օգտակար է աղե-ստամոքսային հիվանդություններով տառապող մարդկանց համար: Դդումն օգտակար է միզուղիների հիվանդություններով տառապողներին: Լինելով միզամուղ՝ այն օրգանիզմից հեռացնում է ավելորդ աղն ու ջուրը: Դդմի սերմերը ևս ունեն օգտակար հատկություններ: Նրանցից քամված յուղը օգտագործում են տարբեր դեղամիջոցների արտադրության մեջ: Դդմի սերմերն ունեն մաքրող հատկություն: Եթե ձեր երեխան տառապում է ճիճուներից, ապա դդմի մի քանի սերմերը կօգնեն նրան /սերմերը մաքրելիս չի կարելի հանել նրանց վրայի կանաչ բարակ կաշին/: Դդմի սերմերը կօգնեն ձեզ նաև ազատվել մաշկային տարբեր հիվանդություններից, ինչպիսիք են՝ սեբորեան, մաշկի թեփոտումը: 
Դդմի պատրաստման եղանակը
Գոյություն ունեն դդմի պատրաստման տարբեր եղանակներ:
Դդմի առողջարար հատկությունները շատացնելու համար, այն կարելի է պատրաստել կաթով ու կարագով:
Դդմից պատրաստում են նաև տարբեր ապուրներ՝ օգտագործելով ձավարեղեն կամ բրինձ:
Շատ հայտնի է դդմի մուրաբան, որն իր համով նման է ծիրանի մուրաբային և դուր է գալիս փոքրիկներին:
Եթե դուք նախկինում խուսափել եք դդում աճեցնել, ապա մեր կայքը խորհուրդ է տալիս զբաղվել դրանով և լինել առողջ:

Комментариев нет:

Отправить комментарий